ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կապրենք մինչև երեքշաբթի

Կապրենք մինչև երեքշաբթի
06.04.2013 | 09:44

Եվ այսպես. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ապրիլի 9-ին հռչակել նոր Հայաստան, նոր վիճակ: Նորն ընդհանրապես գայթակղիչ բառ է, քանի որ 2008-ին այն ժամանակվա ՀՀ նախագահի թեկնածու, ներկայումս՝ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն էլ էր իր բոլոր կարգախոսները սկսում նոր բառով: Թե ինչպիսի նոր Հայաստան է պատրաստվում հռչակել Րաֆֆի Հովհանիսյանը՝ սպասենք ևս մի քանի օր, և ամեն ինչ պարզ կլինի: Րաֆֆին, ինչպես նաև նրա աջակից, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կոչ են արել հազարներով, միլիոններով այդ օրը գալ Ազատության հրապարակ և մերժել պետական սրբապղծությունը՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: Ընդ որում, նրանք կոչ են արել գալ թեկուզ ոտքով, թեկուզ մեկ-երկու օր շուտ, որ չհանդիպեն իրավապահների խոչընդոտներին: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոստացել է, որ իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ է գալու Ազատության հրապարակ:
Անհասկանալի է մնում, թե ինչպես են այդ հազարներն ու միլիոնները գալու Ազատության հրապարակ, երբ մինչ օրս Րաֆֆու հացադուլի օրերին կամ հանրահավաքներին այդ հրապարակը սակավամարդ էր: Իհարկե, հանուն ճշմարտության պետք է նշել, որ Րաֆֆին, ինչպես հացադուլից առաջ, այնպես էլ հետո, այցելեց մարզեր, հանդիպեց տեղի ժողովրդի հետ: Խիստ կասկածելի է, սակայն, որ ժողովուրդը, լսելով Րաֆֆու կոչերը, հազարներով կգա-կհավաքվի Ազատության հրապարակում: Կասկածելի է, որովհետև այդպես էլ նա չկարողացավ այս ընթացքում հստակ բանաձևել, թե ինչպես է ինքը պատկերացնում իշխանափոխությունը և բավարարվեց միայն ամբոխահաճ «ժողովուրդը պետք է տեր կանգնի իր հաղթանակին» ու նմանատիպ կարգախոսներով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ